Քաղաքական13:07, 30 Հունիս 2014
Թուրքիայի նախագահի առաջին զազա քուրդ թեկնածուն
Թուրքիայի խորհրդարանում
ներկայացված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) հրավիրել է
մամուլի ասուլիս և հրապարակել առաջիկա նախագահական ընտրություններում իրենց
առաջադրվելիք թեկնածուի անունը:
Ըստ թուրքական «Դողա»
լրատվական գործակալության` կուսակցությունը հանրապետության նախագահի պաշտոնին
առաջադրում է Սելահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը, որը «ԺԴԿ»-ի համանախագահներից
է:
Թեկնածուն իր խոսքում նշել է,
որ իրենց համար գլխավորը ժողովրդավարությունն է, ազատությունը և խաղաղությունը:
Հավաստացրել է, որ իրենք ժողովրդի մեջ են մնալու և ժողովրդի հետ:
«Նախագահի թեկնածուների մեջ
միակ թերությունը կին թեկնածուի բացակայությունն է»,- նշել է Դեմիրթաշը:
Վերջինս ծնվել է 1973
թվականին Էլազըղում: Դեմիթաշը ծագումով զազա քուրդ է: Ստացել է իրավաբանի
կրթություն, ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աաշխատել է
մարդու իրավունքների գրասենյակում, զբաղվել նաև փաստաբանությամբ: Թուրքիայի 23-րդ
գումարման խորհրդարանում ընտրվել է պատգամավոր Դիարբեքիրից: Տիրապետում է
զազայերեն, քրդերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, երկու զավակի հայր է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին
Թուրքիայում կայանալու են նախագահական ընտրություններ: Առաջին անգամ երկրի
նախագահին կընտրի ոչ թե խորհրդարանը, այլ` ժողովուրդը: Ընդդիմությունն արդեն
ներկայացրել է իր միասնական թեկանծուին` Էքմելեդդին Իհսանօղլուին, որը նախկինում
ղեկավարել է «Իսլամական կոնֆերանս» հայտնի կազմակերպությունը: Իշխող «Արդարություն
և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) իր թեկնածուի անունը հրապարակելու է
հուլիսի 1-ին: Ըստ ամենայնի` իշխանության թեկնածուն լինելու է գործող վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |