Միջազգային08:53, 01 Հուլիս 2014
Դինքի անվան պատվո հավաստագիր` արգենտինացի լրագրողին

Արգենտինացի հայտնի լրագրող Ռեյնալդո Սիեթեքասին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից շնորհվել է Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր: Սիեթեքասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հրանտ Դինքի անունը կրող պատվո հավաստագրի: Դինքի պատմությունն ու լրագրողական գործունեությունն ուսումնասիրած լրագրողը վստահ է, որ այդ մրցանակը նոր ազդակ կլինի իր աշխատանքը պատվով շարունակելու համար:
Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել են Արգենտինայի քաղաքական, հասարակական և լրագրողական շրջանակներից բազմաթիվ ներկայացուցիչներ:
«Երբ ես հավաքում էի փաստաթղթեր, նյութեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ես տեսնում էի ցավ այն մարդկանց աչքերում, ովքեր որևէ կերպ առնչություն ունեին այդ սարսափելի իրադարձություններին: Սակայն ցավի զգացողությունը կարևություն նշանակություն ունի: Նման ցավը խորհրդանշանում է գիտակցության առկայություն»,- ըստ «Արմենպրես»-ի` մրցանակը ստանալիս ասել է Սիեթեքասը։
Արգենտինացի լրագրողի բնորոշմամբ` Հրանտ Դինքը մեծ հումանիստ էր և նրան սպանեցին քանի որ քննադատում էր ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, որը Թուրքիայի պետական քաղաքականության մի մասնիկն էր:
Նշենք, որ վերոնշյալ մրցանակն արգենտինահայերը շնորհում են 2001 թվականից: 2007թ. պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո, պատվո հավաստագիրը կրեց նրա անունը: 2007-ից մինչև օրս նման հավաստագրեր է
ստացել արգենտինացի 22 լրագրող:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |