Տարածաշրջան12:11, 01 Հուլիս 2014
Էրդողանը պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրվեց

Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայում օգոստոսի 10-ին սպասվող նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի թեկնածուն Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` նախագահի թեկնածուի ներկայացման նպատակով ԱԶԿ-ի հրավիրված ժողովին մասնակցել է 4000 մարդ: Հայտարարությունից հետո ելույթ է ունեցել նաև Թայիփ Էրդողանը:
Այժմ հայտնի է, որ ընտրություններում Էրդողանի մրցակիցներն են ընդդիմադիր ուժերի` «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:
Նշենք, որ Թուրքիայի 12-րդ նախագահն առաջին անգամ ընտրվելու է ժողովրդի ուղղակի քվեարկությամբ: Օգոստոսի 10-ին նախանշված ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկի հաղթանակ չտանելու դեպքում օգոստոսի 24-ին կկայանա 2-րդ փուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |