Տարածաշրջան08:07, 02 Հուլիս 2014
Սասունում հայկական եկեղեցիները վերածվում են ախոռի

«Սասունի հայերի միության» ղեկավար Ազիզ Դաղջըն Բաթման նահանգի Սասուն շրջանի
Արվիզինք և Շենգալիք գյուղերում հայկական եկեղեցիները ախոռի վերածելու բողոքով
դիմել է Բաթմանի հանրապետական դատախազություն: Դաղջըն ցավ է հայտնել, որ հայկական
եկեղեցիներին ու գերեզմանոցները հետզհետե անճանաչելի են դառնում: Նա կոչ է անում
եկեղեցիներն անհապաղ պահպանության տակ առնել:
«Տարին մեկ անգամ թեկուզ իրավունք ունենք եկեղեցիներում աղոթել մեր հանգուցյալների համար: Բայց ախոռի վերածված եկեղեցիներում աղոթք անել չի լինում: Հայկական համայնքի դավանանքն ինչ-որ պատճառներով խոչընդոտվում է»,- ըստ թուրքական «batmancagdas» կայքի` ասել է «Սասունի հայերի միության» ղեկավարը:
Միության ղեկավարը նշել է նաև, որ Բաթմանը կտրված է զբոսաշրջիկների հոսքերից, թեև ունի տուրիզմի զարգացման մեծ ներուժ: Բարեկարգ ճանապարհների ու ենթակառուցվածքների բացակայության պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկները առիթ չեն ունենում ճանաչելու Բաթմանը և հիմնականում նախընտրում են Վանն ու Մարդինը: Մինչդեռ, ըստ Դաղջըի, օրինակ Սասունում հայերի պատմական ջրաղացները կարող էին հետաքրքրության առարկա լինել տուրիստների համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |