Տարածաշրջան14:24, 03 Հուլիս 2014
Սիրիայի հյուսիսում երկու զինված խմբավորումների միջև բախումը մոտեցել է Թուրքիայի սահմանին

Թուրքական Գազիանթեպի և Շանլըուրֆայի հարակից սիրիական շրջաններում տեղի է ունենում ռազմական բախում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՄ) ծայրահեղական խմբավորման և Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևը համարվող «Ժողովրդավարական միություն» կուսակցություն (ԺՄԿ-PYD) զինյալների միջև:
Սիրիայի հյուսիսում ԻԼԻՄ-ի և ԺՄԿ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների միջև գտնվող չեզոք տարածքի համար նշյալ խմբավորումների միջև սկսված ռազմական բախումը մոտեցել Թուրքիայի սահմանին:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ժամանակ առ ժամանակ ահագնացող ռումբերի պայթյուններն ու զենքերի ձայները խուճապ են առաջացնում շրջակա թուրքական գյուղերի բնակչության շրջանում:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան ներկայումս թուրք-սիրիական սահմանին լրացուցիչ անվտանգության ուժեր ու զրահատեխնիկա է կուտակում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |