Իրավական11:47, 04 Հուլիս 2014
Աթիլլա Քարթը դատի է տվել Էրդողանին ունեցվածքի սխալ հայտարարագիր ներկայացնելու համար

Թուրքիայի
գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)
իրավաբաններից մեկը` Քոնիայից պատգամավոր ընտրված Աթիլլա Քարթը հայց է ներկայացրել
դատարան` վիճարկելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարողության չափի վերաբերյալ
հայտարարգիրը: Քարթը պնդում է, որ հայտարարգիրը թերի է, չի արտացոլում
իրականությունը և ենթակա է շտկումների:
Իրավաբան
պատգամավորն իր հայցում նշում է, որ Էրդողանն իր ունեցվածքը դիտմամբ գրանցել է տղաների,
աղջիկների, փեսաների անուններով և թաքցրել կարողության իրական չափը` խախտելով
կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի մասին օրենքի դրույթները:
Նշենք, որ հրապարակված սեփականության հայտարարագրի տվյալներով Էրդողանի կարողությունը կազմված է ներքոնշյալներից:
Անշարժ գույք
Գյունեյսու
գավառի Դումանքայա գյուղում գտնվող 2.000 քմ հողատարածք ՝ 10.000 թուրքական լիրա
արժողությամբ:
Շարժական գույք
Մարդատար մեքենա՝
234.080 թուրքական լիրա արժողությամբ:
Բանկային հաշիվներ և արժեթղթեր
4.404.192 լիրա,
200.000 ԱՄՆ դոլար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |