Տարածաշրջան11:17, 04 Հուլիս 2014
Հրապարակվել են Թուրքիայում նախագահի թեկնածուների ունեցվածքի հայտարարագրերը

Թուրքիայի նախագահի պաշտոնի համար իրենց
թեկնածությունը առաջադրած 3 քաղաքական գործիչները առաջադրվելուց հետո ներկայացրել
են ունեցվածքի հայտարարագիր: Ըստ թուրքական «Դողան» լրատվական
գործակալության՝ այսպիսին են Բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացրած նախագահի
3 թեկնածուների ունեցվածքի հայտարարագրերը:
1. Թուրքիայի ներկայիս վարչապետ և նախագահի
թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողան
Անշարժ գույք
Գյունեյսու գավառի Դումանքայա գյուղում գտնվող
2.000 քմ հողատարածք ՝ 10.000 թուրքական լիրա արժողությամբ:
Շարժական գույք
Մարդատար մեքենա՝ 234.080 թուրքական
լիրա արժողությամբ:
Բանկային հաշիվներ և արժեթղթեր
4.404.192 լիրա, 200.000 ԱՄՆ դոլար:
2. Ընդիմադիր հինգ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլու.
Անշարժ գույք
9 անուն անշարժ գույք:
Շարժական գույք
1 մարդատար մեքենա:
Բանկային հաշիվներ
240.427 լիրա, 3.596.304 ԱՄՆ դոլար:
3. «Ժողովուրդների դեմոկրատիա» բազմազգ
կուսակցության համանախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սալահեթթին Դեմիրթաշի ունեցվածքի հայտարարագիրն էլ հետևյալն է.
Դիարբեքիրում գտնվող 260 հզ. լիրա արժողությամբ
տուն, 100 հզ. լիրա արժողությամբ իրավաբանական գրասենյակ, կուսակցության աշխատանքների
համար օգտագործվող 2 «Աուդի» մակնիշի մեքենա, կնոջը պատկանող մեկ «Շկոդա» մակնիշի
մեքենա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |