Իրավական07:49, 08 Հուլիս 2014
Թուրքիայում պոլսահայ մտավորականին 6 ամսում արդեն 4 գաղութ են տեղափոխել

Թուրքիայի բնակվող պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը, որը
ազատազրկված է Ալիաղա Շաքրանի փակ ռեժիմով գաղութում, տեղափոխվել է մեկ այլ փակ
ռեժիմով կալանավայր` Այդըն Յենիփազար:
Այս տարվա հունվարի 2-ից ազատազրկված Սևան Նիշանյանին դատարանը մեղավոր էր ճանաչել Իզմիրի Շիրինջե գյուղում 40 քմ հողատարածքի վրա ապօրինի կառուցապատում անելու մեջ: Մինչդեռ իրականում Նիշանյանի նկատմամբ Էրդողանի վարչակազմը քաղաքական հետապնդում է իրականացնում և նրան լռեցնելու զանազան պատրվակներ ստեղծում: Նիշանյանը ենթարկվում է հալածանքների, քանի որ անխնա քննադատության է ենթարկում Թուրքիայի հանցավոր անցյալը և ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Բոլորովին վերջերս Նիշանյանը հրապարակել էր «Սխալ հանրապետություն» գիրքը, որտեղ ներկայացված է ողջ հանրապետական Թուրքիան իր արատավոր կողմերով: Նույնիսկ բանտային տարրական պայմանները Նիշանյանի համար չեն ապահովում. Նախկին կալանավայրում`Բուջայում նրան մինչև անգամ մահճակալ չէին հատկացրել և արգելել էին օգտվել բաղնիքից: Ազատազրկության 6 ամսում արդեն Նիշանյանին տեղափոխել են 4 գաղութ:
Թուրքական «դեմոկրատ հաբեր» լրատվականին մեկնաբանություն տված Սաիթ Չեթինօղլուն, ով «Ազատություն Սևան Նիշանյանին» միջազգային հանձնաժողովի անդամ է, ասել է, որ կառավարության կողմից Նիշանյանի նկատմամբ բանեցվող ճնշումն ու սահմանափակումները պետք է վերացվեն: Չեթինօղլուն նաև նշել է, որ թուրքական իշխանությունները Նիշանյանին 4 տարվա ազատազրկամն դատապարտելով ռեալ նպատակ են ունեցել 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, պահել անազատության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |