Տարածաշրջան07:24, 10 Հուլիս 2014
Ծրագրվում է Վանից չվերթներ իրականացնել դեպի Հայաստան
Հիմնադրվում է «Վանի ավիաուղիներ» օդային փոխադրումների ծառայությունը, որի
նպատակը Վանի տնտեսական և զբոսաշրջային ներուժի վրա ուշադրություն հրավիրելն է:
Նախաձեռնողները Ստամբուլում և Վանում բնակվող մի խումբ գործարարներ են:
«Հաբեր Վան» լրատվական կայքը տեղեկացնում է, որ «Վանի ավիաուղիներ» բաժնետիրական ընկերությունը ասպարեզ է մտնում 3 մլն դոլար կապիտալով: Ընկերության բաժնետոմսերի վաճառքը բաց է քաղաքացիների առաջ և ցանկացողները կարող են մասնաբաժին ունենալ` սկսած 10.000 թուրքական լիրայից: Սակայն նույն ընտանիքից առավելագույնը 2 հոգի կարող են բաժնետոմս գնել մինչև 100.000 լիրայի չափով:
«Վանի ավիաուղիներ»-ի հիմնադիրների թվում են Վանի առևտրա-արդյունաբերական պալատը, Վանի առևտրային բորսան, Վանի արհեստագործական պալատների միությունը, Վանի հիմնադրամը: Ըստ նախատեսվածի` առաջին չվերթն իրականացվելու է 2015-ի ապրիլի 2-ին: Ամեն օր կայուն սակագնով լինելու են Վան-Անկարա-Վան, Վան-Ստամբուլ-Վան չվերթներ:
Սկզբնական շրջանում ընկերությունը վարձակալելու է 180 ուղևորի համար նախատեսված 6 հատ Boing 737 տեսակի ինքնաթիռ: Հետագայում իր կապիտալը 50 մլն դոլարի հասցնելու դեպքում «Վանի ավիաուղիներ» բաժնետիրական ընկերությունը ծրագրում է գնել DC 9 տեսակի ինքնաթիռներ և չվերթներ իրականացնել նաև դեպի Հայաստան, Իրան, Իրաք և Վրաստան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |