Տարածաշրջան07:25, 16 Հուլիս 2014
Ադրբեջանցի պատգամավորը մագլցել է Արարատի գագաթը

Արարատ լեռան գագաթին ծածանվել է թյուրքական պետությունների դրոշները պատկերող
պաստառ: Ադրբեջանի խորհրդարանի (միլի մեջլիս) պատգամավոր և Քիք բոքսի ֆեդերացիայի
նախագահ Ադիլ Ալիևը, Եվրասիական տնտեսական հարաբերությունների միության
(EkoAvrasya) գործադիր խորհրդի ղեկավար Հիքմեթ Էրենը արշավախումբ կազմած բարձրացել
են Արարատ լեռ:
Հիքմեթ Էրենը նշել է, որ թյուրքական դրոշների տեղադրումն Արարատի գագաթին նպատակ ունի գրավել հաճախակի սար բարձրացող օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը և հակակշռել հայերի կողմից իրականացվող քարոզչությանը:
Պատգամավոր Ադիլ Ալիևը հիշերել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2011-ին հնչեցրած խոսքը. «Լեռնային Ղարաբաղը մենք ազատագրեցինք թշնամուց, իսկ Արարատի ազատագրումը ձեր պարտականությունն է»: Այնուհետև Ալիևը Հայաստանն անվանել է Ղարաբաղը «զավթած» և Արարատի նկատմամբ հավակնություններ ունեցող պետություն և բողոքել ՀՀ նախագահի խոսքերից:
«Մենք ուզում ենք հիշեցնել, որ Արարատը թյուրքական աշխարհի միասնությունն է
խորհրդանշում»,- ըստ թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի` ասել է ադրբեջանցի
պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |