Իրավական11:16, 18 Հուլիս 2014
Թուրքիայի ՍԴ-ն վճիռ է կայացրել Դինքի սպանության գործով

Թուրքիայի Սահմանադրական դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի, Դինքի սպանության
գործով դատավարության ընթացքում տեղի է ունեցել իրավախախտում: Դատավճիռը կայացվել
է ի բավարարումն Դինքի ընտանիքի ներկայացրած «ոչ արդյունավետ քննություն
կատարելու» մասին անհատական հայցի: Որոշումն ընդունվել է միաձայն:
Դինքի ընտանիքը բողոքել էր, որ արդյունավետ քննություն չի անցկացվել և կատարված քննության մասին ոչ մի իրազեկում չեն ստացել: Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլունը թուրքական BBC-ի հետ զրույցում նշել է, որ դատարանի որոշման հիմնավորումները դեռ իրենց չեն հասել և հայտնի չէ, թե ինչ հանգամանքներ են ընկած դրանց հիմքում:
Ըստ Բաքըրջըօղլուի` Դինքի ընտանիքի անունից Սահմանադրական դատարան է ներկայացվել երկու տարբեր հայց: Մեկը վերաբերում է քննությունը կարճելու որոշմանը, իսկ մյուսը` պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն սկսելու արգելքին:
Դինքի ընտանիքի մյուս փաստաբան Ֆեթհիյե Չեթինը տեղեկացրել է, որ Ստամբուլի Հանրապետական դատախազությունում դեռևս 2007 թվականից Դինքի սպանությանն առնչվող և ընթացքի մեջ գտնվող ևս մեկ դատական գործ կա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |