Միջազգային08:40, 21 Հուլիս 2014
Էրդողանի կարծիքով մալազիական ինքնաթիռը հրթիռակոծել են ռուսները

Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Բուրսայում հրավիրած հանրահավաքի ժամանակ անդրադարձել է արևելյան Ուկրաինայում
վթարի ենթարկված Մալազիայի ավիաուղներին պատկանող ինքնաթիռի թեմային:
Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության` Էրդողանը համարել է, որ Մալազիային պատկանող ուղևորատար ինքնաթիռը հրթիռային հարձակման է ենթարկվել:
«Ուկրաինայի օդային տարածքում Մալազիայի ինքնաթիռը,
հրթիռակոծվելով Ռուսաստանի կողմից, ցավոք կործանվել է: Հոլանդիայից Մալազիա
ուղևորվող ինքնաթիռը զարկվում է Ուկրաինայի օդային տարածքում: Սա ի՞նչ բան է:
Ի՞նչպես սա հասկանալ»,- ըստ «DHA»-ի նշել է Էրդողանը: Վերջինս նաև դժգոհել է այժմ
նկատվող «ես ուժեղ եմ, ինչ ուզեմ` կխփեմ, ինչ ուզեմ`կկործանեմ» մտայնությունից:
«Դուք ձեր ուժը մի տեղ օգտագործելու եք, անշուշտ, բայց մի մոռացեք, որ այդ
ծուղակների վերևում մի մեծ ծուղակ էլ կա, հենց որի մեջ մի օր ընկնելու եք դուք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |