Միջազգային13:20, 22 Հուլիս 2014
Թուրքիայի նախագահն Իսրայելի իշխանություններին անվանել է «անպատասխանատու»

Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի կենտրոնը տարածել է գրավոր
հայտարարություն, որի միջոցով նախագահ Աբդուլլահ Գյուլը պետության ու թուրք
ժողովրդի անունից վշտակցություն է հայտնել Գազայի զոհերի համար Պաղեստինում
հայտարարված եռօրյա սուգին: Գյուլը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին լուրջ
նախաձեռնություններով ձեռնամուխ լինել արդար և կայուն խաղաղության հաստատմանը:
Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել պաղեստինի ժողովրդին կրած մարդկային կորուստների համար և ապաքինում մաղթել հազարավոր վիրավորներին: Հայտարարության մեջ նշված է, որ Պաղեստինի ժողովուրդն ավելի քան 60 տարի օկուպացիայի և ճնշումների տակ է գտնվում: Այդ ընթացքում տված զոհերի թիվը հաշվվում է տասնյակ հազարներով:
«Իսրայելի իշխանությունների անպատասխանատու և անտարբեր վերաբերմունքը, ցավոք, խոսում է այն մասին, որ այս հարձակումը ինչպես որ առաջինը չէ, այնպես էլ վերջինը չի լինելու»,- ասված է հայտարարության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |