Միջազգային11:44, 22 Հուլիս 2014
Իսրայելի սուպերմարկետները բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքներին

Իսրայելի սուպերմարկետները հաջորդաբար բոյկոտ են սկսում թուրքական
արտադրության ապրանքների դեմ: Ըստ «թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի
հաղորդած տեղեկության` «Rami Levi»-ն և «Blue Square»-ը տեղեկացրել են, որ իրենց
վաճառած ապրանքացանկից հեռացնելու են թուրքական ֆիրմաների արտադրանքը, իսկ այն
ապրանքները, որոնք թեև արտադրվում են Թուրքիայում, բայց կրում իրենց
տարբերանշանները, կվաճառեն մինչև սպառվելը:
Իսրայելական «Kanal 10» հեռուստաալիքի տեղեկացմամբ` սուպերմարկտեների այդօրինակ շղթայական բոյկոտը Թուրքիայի վրա կանդրադառնա մոտավորապես 93 մլն դոլարի տեսքով:
Սպասվում է, որ թուրքական ապրանքներին հայտարարված բոյկոտին կմիանա նաև Իսրայելում ամենամեծ սուպերմարկետների ամենամեծ ցանցը` «Super Sol»-ը: Նշվում է, որ «Super Sol»-ը թշնամական երկրի ապրանքները չի վաճառի, թեև դրանք բավական ձեռնտու մատչելի գներով է կարող ձեռք բերել:
Հիշեցնենք, որ վերջերս «Թուրքիայի սպառողների իրավունքների կազմակերպությունը»
հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում թուրք սպառողներին չգնել
իսրայելական արտադրության ապրանքներ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր,
որ Իսրայելը պաղեստինցի ժողովրդի նկատմամբ կոտորած է իրականացնում, այդ պատճառով
անհրաժեշտ է դադարեցնել առևտրային հարաբերություններն այդ երկրի հետ:
«Չիլին դադարեցրեց առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ: Վենեսուելլան վտարեց Իսրայելի դեսպանին: Թուրքիան ինչի՞ն է սպասում: Պարոն վարչապետից և կառավարություննից վճռական քայլեր ենք ակնկալում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |