Միջազգային07:43, 22 Հուլիս 2014
Իսրայելի տանկերը լիցքավորվում են Էրդողանի որդու մատակարարած վառելիքով

Թուրքիայի վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս դատապարտել են Իսրայելի
ռազմական գործողությունները Գազայում, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ, այդ թվում
և երեխաներ են սպանվում: Թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» պարբերականը, սակայն,
ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, թե Պաղեստինը ռմբահարող Իսրայելի ռազմական
տեխնիկան լիցքավորման համար որտեղից է ստանում նավթ:
«Թարաֆ»-ը, վկայակոչելով «Էներգետիկ անվտանգության հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Վարոլ Սևիմին, տեղեկացնում է, որ Իսյարելի նավթային պահանջարկի 30 տոկոսն այժմ ապահովում է Ադրբեջանը Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի միջոցով: Նշվում է, որ Թուրքիայի վարչապետի որդին` Բիլալ Էրդողանը, զբաղվում է ադրբեջանական նավթն Իսրայելին մատակարարելու գործով:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այդ կապակցությամբ դիմելով Էրդողանին ասել է. «Եթե դու իրոք ուզում ես դաս տալ Իսրայելին, փակել տուր Մալաթիայում գտնվող Քյուրեջիքի ռադարների կայանը: Քո որդին նավթ է մատակարարում Իսրայելին: Գազայում մոլեգնող կործանիչների, ռազմանավերի, տանկերի վառելիքը քո որդին է ապահովում»:
Նշվում է նաև, որ Ադրբեջանական պետական նավթային ընկերության «SOCAR»-ի դուստր
ընկերությունը` «Caspian Drilling Company»-ը, միջերկրական ծովի ավազանում լծված է
Իսրայելի համար նավթային պաշարներ որոնելու գործին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |