Քաղաքական07:57, 24 Հուլիս 2014
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև «դրոշի ճգնաժամ»
Թուրքիայում Գազայի զոհերի համար հայտարարված եռօրյա
սուգի կանոններին չեն ենթարկվում երկրում գտնվող ամերիկյան
ներկայացուցչությունները:
Բանն այն է, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ավելի վաղ հայտարարել էր, որ պաղեստինցի ժողովրդին իրենց զորակցությունը ցույց տալու համար երկրում սուգ հայտարարելու վերաբերյալ որոշում է կայացվել: Սուգը տևելու է հուլիսի 22-ից 24-ը և այդ ընթացքում Թուրքիայում պետական հիմնարկությունների շենքերին ամրացված դրոշները պետք է կիսով չափ իջեցվեն: Սակայն ԱՄՆ-ը, որպես «Գազայի գործողության»
կողմնակից, հրաժարվել է իջեցնել Թուրքիայում իր դեսպանության, հյուպատոսարանների
ինչպես նաև Ինջիլիքի ռազմաբազայի դրոշները: Հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |