Միջազգային11:55, 24 Հուլիս 2014
Հրապարակվել է ՄԱԿ-ի զեկույցը, Թուրքիան բարելավել է իր ցուցանիշները

ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը (UNDP)
հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքս 2014» ամենամյա զեկույցը, որտեղ Թուրքիան
նկատելիորեն բարելավել է իր ցուցանիշները: Նախորդ զեկույցում 187 երկրների շարքում
90-րդ հորիզոնականը զբաղեցրած Թուրքիան նոր զեկույցում արդեն առաջխաղացում է
ունեցել` հանգրվանելով 69-րդ հորիզոնականում:
Հարցին, թե վստահում եք ազգային իշխանություններին, Թուրքիայի քաղաքացիների 53 տոկոսը դրական պատասխան է տվել: Իսկ ահա 44 տոկոսի կարծիքով` բավարար չեն աղքատության վերացմանն ուղղված պետական միջոցառումները Թուրքիայում:
Թուրքական «Հաբեր x» կայքը տեղեկացնում է, որ զեկույցի համաձայն` Թուրքիայում քաղաքաբնակ է արդեն բնակչության 73.4 տոկոսը: Ենթադրվում է, որ 2015-ին գյուղաբնակ կլինի երկրի բնակչության 30.1 տոկոսը:
Նշենք, որ ՄԱԿ-ի մարդկային զար գացման վերոնշյալ զեկույցնում Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |