Տարածաշրջան07:39, 25 Հուլիս 2014
Վանի նահանգի Արտամեդ քաղաքի փողոցներում տեղադրվել են հայատառ ցուցանակներ

Վանի նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքում փողոցներին տեղադրված եռալեզու
(թուրքերեն, քրդերեն, անգլերեն) ցուցանակներին ավելացվել է նաև հայատառ գրություն:
«Դեմոկրատական շրջանների կուսակցության» անդամ, Արտամեդի քաղաքապետ Սևիլ Ռոյբին
Չեթինն այդ կապակցությամբ պարզաբանում է տվել: Ըստ նրա` իրենց նպատակը
հասարակության մեջ հայերի հանդեպ եղած թշնամական պատկերոցումներին վերջ դնելն է և
հայերի հանդեպ համակրանք ձևավորելը:
«Քուրդ ժողովուրդը հայ ժողովրդի հետ պատմամշակությանի ընդհանրություններ ունի: Մինչև 1915-ի հայոց տեղահանությունը Վանը և Արտամեդը հայերով հոծ բնակեցված բնակավայրեր էին: Վանում քուրդ ժողովրդի հետ հայ ժողովուրդը դարեդար եղբայրաբար ապրել է: Այդ իսկ պատճառով այս շրջաններում մենք թույլ չենք տալու, որ պետության ձեռքով ջնվի հայոց պատմությունը և ոչնչացվի հայկական մշակույթը: Որպես հայերի նկատմամբ հարգանքի դրսևորում մենք կատարել ենք այս քայլը»,- ըստ «Հաբեր 7» լրատվական կայքի` ասել է քաղաքապետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |