Տարածաշրջան08:19, 25 Հուլիս 2014
Իրաքում իսլամիստնեը գմբեթից հանել են հայ կաթոլիկ եկեղեցու խաչը

Իրաքի հյուսիսում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման
անդամները թողարկել են հրովարտակ՝ ֆեթվա, որով պարտադրելու են իրենց
վերահսկողության տակ գտնվող շրջանների կանանց ենթարկվել բռնի թլփատման : Ըստ ֆեթվայի` պետք է թլպատվեն Մոսուլում և դրա շրջակայքի բնակավայրերում ապրող 11-46 տարեկան մոտ 4 միլիոն կանայք ու աղջիկները:
Ըստ թուրքական «Մեդիա 365» լրատվական կայքի` Իրաքի և Լևանտի իսլամական
պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող քաղաքներում կյանքն ու կենցաղն ամբողջությամբ փոխվել է:
Խմբավորման հսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքում փակվել են 3 եկեղեցիները իսկ հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը իջեցվել է և դրա տեղում բարձրացվել է խմբավորման դրոշը: Եկեղեցին վերածվել է կազմակերպության քարոզչական կենտրոնի: Քաղաքում արգելված է ծխախոտ և նարգիլե ծխելը , փակվել են սրճարանները, կանայք պարտավոր են գլխաշոր կրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |