Տարածաշրջան07:14, 26 Հուլիս 2014
Հայ, հույն, հրեա բառերը Թուրքիայում դեռ ընկալվում են որպես վիրավորական խոսքեր

Թուրքիայի նախագահի քուրդ թեկնածու, «Ժողովուրդների դեմոկրատական»
կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն Անթալիայում հանդիպում է ունեցել
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թեկնածուն անդրադարձել է
տարբեր էթնիկ ինքնությունների կրող քաղաքացիների անհավասարության խնդրին: Ըստ նրա`
Թուրքիայում ազգային ու կրոնական փոքրամասնությունները ենթարկվում են
հալածանքների, ճնշումների ու շահագործման:
Բացի դա ատելություն սերմանող քարոզչություն էլ է նրանց նկատմամբ: Դեմիրթաշն օրինակ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ տարիներ շարունակ քրդերը Թուրքիայում ներկայացվում են իբրև թշնամիներ:
«Պետության ձեռքով, վարչապետի բերանով, մամուլի միջնորդությամբ, դատարանի աջակցությամբ քրդերը Թուրքիայում այդ կերպ են ներկայացվում: Տարիներ շարունակ վատաբանվում են ալևիները: Հայ բառը դեռևս ընկալվում է իբրև հայհոյանք, հույն բառը` վիրավորող արտահայտություն: Հրեա բառը ստորացուցիչ խոսք է համարվում: Եզդի բառը` նույնպես»,- ըստ «Թուրքիա» թերթի` դժգոհությամբ նշել է Դեմիրթաշը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |