Քաղաքական16:57, 28 Հուլիս 2014
Թուրք հոդվածագիր. «Հայերն ու ալևիներն արդյո՞ք չէին կարող նախագահի թեկնածու առաջադրել»
Թուրքական «Ռադիքալ» թերթի բլոգում
հրապարակվել է Ֆաթիհ Թունչի
հոդվածը, որում հեղինակն
առաջ է քաշում այն թեզը, որ Թուրքիայում
ապրող հայ և ալևի հասարակությունները կարող կարող էին համաձայնության գալ և ունենալ
նախագահի միասնական
թեկնածու: Ըստ հեղինակի՝
երկու հասարակությունները
բավականաչափ պոտենցիալ
ունեն և կարող են միասնական ուժերով
շատ բաներ փոխել Թուրքիայում: Հոդվածը
ներկայացնում ենք ստորև.
«Տարիներ ի վեր իրենց հավատքը գաղտնի
պահելու դատապարտված, սեփական
հավատքի ու ավանդույթների պատճառով
կոտորածների, բռնագաղթերի, բռնի տեղահանությունների
և ձուլման
ենթարկված այս երկու հասարակությունների
ընդհանուր ճակատագիրը
նույնն է՝ հավատքը: Միանման կենսաձևի
ու ազատության
հետ կապված
նրանց պատկերացումներից
բացի նման են նաև նրանց գլխին եկած կոտորածները: Արդյո՞ք
այս երկու քաղաքակրթությունները իրար հետ համատեղ
չէին կարող մի նոր ընկալում սինթեզել:
Կատարածս փոքրիկ
ուսումնասիրության համաձայն՝
Թուրքիայում բնակվող
հայ և ալևի բնակչության
թիվը տատանվում
է 20 միլիոնի սահմաններում: Ոմանք կարող են մտածել, որ վերջիններիս
իրական թիվն ավելի փոքր է, ոմանք էլ՝ հակառակը, սակայն իմ կատարած ուսումնասիրության
արդյունքներն այսպիսին
են.
Թուրքիայում ապրող ալևիները
1927 թվականի
մարդահամարի տվյալների համաձայն ալևիները բեքթաշիների ու շիաների հետ միասին կազմում
էին բնակչության մեկ երրորդը: Այսինքն կարող ենք ասել, որ դեռ այն ժամանակվա մարդահամարի
տվյալներով ալևիները կազմում էին մոտ 4.5 միլիոն: Սակայն ամենազարմանալին այն է, որ
Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրամի վերլուծական ուսումնասիրությունների համաձայն ալևիների
թիվը ներկայումս կրկին կազմում է 4.5 միլիոն: Ստացվում է, ալևիներն առանց բազմանալու
միան մահացել են: Այո, նրանք կոտորվել են Դերսիմում, Մարաշում Մալաթիայում, Չորումում... Սակայն հավատքը սպանություններով չի վերացվել: Ուզում եմ պարզություն մտցնել նաև վերը նշված թեմայում:
Ալևիությունը ոչ թե ռասա է, այլ` հավատք ու կրոնական տարբերակում:
Ըստ սոցիոլոգիայի դոկտոր Իսմաիլ Բեշիքչիի` «Ալևիությունը իսլամի
ու մահմեդականության հետ որևէ կապ չունի: Այն մահմեդականությունից շատ առաջ Միջագետքում
ձևավորված զրադաշտական արմատներով կրոն է»:
Ըստ ամերիկյան ուսումնասիրությունների Թուրքիայում 10-20 միլիոն ալևի կա: Իսկ ալևի ուսումնասիրողների բերած թվերի համաձայն այդ թիվը հասնում է 22 միլիոնի:
Թուրքիայում բնակվող հայերը
1915-ին ցեղասպանությամբ սկսված ու մինչև հիմա շարունակվող սպանությունների
վերջին զոհն, անշուշտ, Հրանտ Դինքն է:
Նախկինում կատարված կոտորածներն ու ճնշումներն այս ժողովրդի բռնագաղթի ու ձուլման պատճառ են դարձել: Հայկական և ռուսական
աղբյուրների համաձայն 1915 թվականին իրագործված ցեղասպանությանը զոհ է գնացել 1,5 միլիոն
հայ: Աշխարհի այլ ուսումնասիրությունների կազմակերպությունների կողմից նշվում է մեկ
միլիոն թիվը: Եթե ոչ ողջ թուրք ժողովրդի, ապա գոնե նրանց 50 տոկոսի կողմից ընտրված իշխանության վարչապետի կողմից հայերին
«ցավակցական ուղերձ» հղելը դա հաստատող փաստ էր: Իրականում այդ քայլը Էրդողանի կողմից
կատարված քաղաքական քայլ էր, քանզի Հրանտ Դինքին սպանողները դեռ զբոսնում են փողոցում:
Թուրքիայում կատարված ուսումնասիրությունների համաձայն խոսվում է Թուրքիայում առկա
3,5 միլիոն հայի մասին:
Վերջում
պետք է նշել հետևյալը. Եթե նույնիսկ հայ և ալևի բնակչության թիվը ճշգրտորեն
հայտնի չէ, որպես միջին թիվ պետք է ընդունել 20 միլիոնը: Այս թվաքանակով գնալ ընտրությունների
ու հաղթել, պարզ է, որ հնարավոր չէ: Բայց ինձ մեկ այլ թեմա է շատ հետաքրքրում: Թուրքիայում
20-25 քրդերի առկայության պարագայում դեռևս
պատնեշի հետևում պահվող քրդերի մեջ է խնդիրը, թե «Մենք ձեզ աջակցում ենք» հայտարարող
ալևիների ու հայերի մեջ:
Իրականում
վստահության խնդիր կա, որ գալիս է անցյալից: Հայերի մոտ դեռ մնացել են նախկինում տեղի
ունեցած դեպքերի սարսափները:
Իմ կարծիքով
ալևիների ու հայերի ճակատագիրը միանման է: Երկուսն էլ լքվել ու «միայնության են մատնվել
փողոցում»: Վերջիններս, համաձայնության գալով, կարող էին ընդհանուր թեկնածու առաջադրել
ընտրություններին և եթե չհաղթեին էլ, ապա Թուրքիայուն նոր քաղաքական ճանապարհ կբացեին:
Ոչ ԺՀԿ-ն (Ժողովրդահանրապետական կուսակցություն), ոչ էլ ԺԴԿ-ն (Ժողովուրդների
դեմոկրատիա կուսակցություն) ընդունակ չեն լուծելու հայկական կան ալևիական հարցերը:
Ըստ իս` բազմաթիվ հարցերում ընդհանրություններ ունեցող այս ժողովուրդների հարցերի լուծումներն
ամենալավը կարող են հենց իրենք տալ:
Տարբեր բնակավայրերում ալևիության համար ստեղծվող խոչընդոտների
հաղթահարման ու հայերի կողմից իրենց լեզուն ազատորոն կիրառելու հնարավորություն ստանալու
տեսանկյունից հայերի և ալևիների` ընդհանուր
թեկնածու առաջադրելը օգտակար կլիներ: Եթե չհաղթեին էլ, ապա գոնե ցույց կտաին, որ իրենք
էլ այս երկրի մասն են կազմում: Միգուցե նրանք կարողանային անել այն, ինչն այսքան տարիներ
չի հաջողվել քրդերին: Սակայն համարձակություն պայման է:
Գուցե հաջորդ ընտրություններին…
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |