Միջազգային08:15, 29 Հուլիս 2014
Թուրքիայում քրիստոնյաները, ալևիները և ոչ սուննի մահմեդականները անվստահելի տարր են համարվում

ԱՄՆ
Պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների վերաբերյալ ամենամյա
զեկույցը: Թուրքիային վերաբերող հատվածում նշվում է, որ խղճի ազատությունը
սահմանադրությամբ, օրենքներով և քաղաքականությամբ ընդհանուր առմամբ պահպանվում է,
սակայն կան որոշ օրենքներ, սահմանադրական
դրույթներ, որոնք սահամանափակում են այդ իրավունքները:
Նշվում
է, որ Օսմանյան շրջանում պաշտոնապես ճանաչված կրոնական համայնքները՝
հույները, հայերը, ասորիները, հայ բողոքականները, ինչպես նաև հրեաները, իրենց
ծեսերը կատարելու, դավանանքի ազատություն են ստացել: Իսկ կառավարությունն էլ իր
հերթին շարունակում է փոքրամասնություններին վերադարձնել անցյալում առգրավված
կրոնական հիմնադրամների գույքը կամ դրանց դիմաց փոխհատուցում վճարել:
Զեկույցը
մտահոգություն է հայտնում առ այն, որ որոշ կրոնական խմբեր զրկված են հոգևորականներ պատրաստելու հնարավորությունից,
կառավարությունը հրաժարվում է ճանաչել ալևիների աղոթավայրերը որպես այդպիսին:
Չնայած դավանափոխությունը համարվում է օրինական, սակայն երևույթը ենթարկվում է պետական սահմանափակումների,
հետապնդումների:
Կառավարությունը
սուննի իսլամական խմբերի նկատմամբ ունի դրական
և կանխակալ վերաբերմունք, ինչպես օրինակ
Կրոնական հարցերով վարչության ղեկվարի պաշտոնում այլ կրոնական համայնքների
առաջնորդների, դաստիարակների աշխատանքի չեն վերցնում:
Թուրքիայում
կրոնական համոզմունքների և սովորույթների դեմ ուղղված հասարակական խտրական վերաբերմունքի
պատճառով քրիստոնյաները, ալևիները, ոչ սուննի մահմեդականները և այլ կրոնական
փոքրամասնություններ սպառնալիքներ են ստանում և հասարակության անվստահելի տարր են համարվում:
Զեկույցում
տեղ է գտել նաև Մուհամեդ մարգարեին վիրավորելու փաստարկով Սևան Նիշանյանին 13.5
ամիս բանտարկության դատապարտելու փաստը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |