Տարածաշրջան12:05, 29 Հուլիս 2014
Հունաստանից 5.000 բժիշկ համալրելու է Թուրքիայի առողջապահական ոլորտը

Թուրքիայում բժշկական
մասնագիտություն ունեցողների խիստ պակաս կա: Այդ նպատակով կյանքի կոչված
«Բժիշկների ներմուծում» նախաձեռնությունն արդեն տալիս է որոշակի արդյունքներ`
շնորհիվ հարևան Հունաստանի: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականից Աբդուլլահ Քարաքուշը
տեղեկացնում է, որ 20.000 մասնագետ բժիշկների պակաս ունեցող Թուրքիան այդ բացը
լրացնելու առաջին քայլերը սկսում է անել Հունաստանի հետ համագործակցությամբ:
Նախատեսվում է առաջին փուլում Հունաստանից Թուրքիա աշխատանքի ընդունել շուրջ 5.000 բժշկի: Թուրքիայի առողջապահության և արտաքին գործերի նախարարություններն արդեն զբաղվում են այդ հարցով: Հունաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքով գործազուրկների շարքերը համալրած բազմաթիվ բժիշկներ էլ շահագրգռված են արտագնա աշխատանքի մեկնել Թուրքիա:
Նախորդ շաբաթ գործնական այցով Հունաստանում գտնված Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն բարձր էր գնահատել այդ երկրում բժշկական կրթության մակարդակը և օրինակ բերել, թե ինչպես է Գերմանիան 15.000 հույն բժիշկների հետ աշխատանքային պայմանագրեր կնքում 9 տարվա ժամկետով: Նախարարը նաև նշել է, որ իրենք նպատակ ունեն առաջիկայում Թուրքիան դարձնել տարածաշրջանի առողջապահական կենտրոն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |