Տարածաշրջան14:09, 30 Հուլիս 2014
Հայերը Վարդավառի տոնի կապակցությամբ այցելել են Սասուն

Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից
Ստամբուլ ժամանած հայերը Վարդավառի տոնին այցելել են Սասուն, բարձրացել Մարաթուկ լեռը:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ հայերը հանդիպել են Սասունի քաղաքապետ
Ջումա Ուչարի հետ:
Հայերի անունից հայտարարությամբ հանդես եկած Բեսե Քաբաքը հայտնել է, որ Սասուն են այցելել ամեն տարի Մարաթուկ լեռան վրա
անցկացվող Վարդավառի տոնի կապակցությամբ: Քաբաքը քաղաքապետ Ուչարին նվիրել է համահայկական
օլիմպիադայի ժամանակ Սասունի պատվիրակության պաշտոնական վզարկուն (շարֆ) և գլխարկը,
որոնց վրա պատկերված է Մարաթուկ սարը:
Ուչարը, շնորհակալություն հայտնելով
նվերների համար, գոհունակություն է հայտնել այցելության համար:
«Մենք հայերի հետ խնդիր չունենք:
Հայերի նմանատիպ այցելություններից շատ գոհ ենք»,- նշել է Ուչարը՝ հավաստիացնելով,
որ պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել:
Ուչարը ընդգծել է, որ իրենց նպատակն է ներկայացնել տարածաշրջանն ու գավառը և այնտեղ գտնվող պատմական ու զբոսաշրջային
վայրերը: Նա հյուրերին Սասունի մեղր է
նվիրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |