Իրավական08:37, 30 Հուլիս 2014
Թանրըքուլու. «Էրդողանը գիտի , թե ովքեր են Դինքի սպանության կազմակերպիչները»

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանությունը իրականացվել է ոչ թե անհատի, այլ կազմակերպված հանցագործ խմբի կողմից, իսկ վարչապետ Էրդողանը գիտի, թե ով են այդ խմբի անդամները:
Ըստ «Ջիհան» լրատվական գործակալության` Թանրըքուլուն, նշելով, որ Դինքի սպանությունը ամբողջ աշխարհում արձագանք գտած և քաղաքական հողի վրա կատարված ամենացնցող սպանություններից մեկն է, ասել է, որ սպանության մեջ տարբեր շրջանակների մատն է խառը: Նա ավելացրել է, որ սպանության պատասխանատուները անձամբ «Արդարության
և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պաշտպանության տակ են:
«Վարչապետը դիտավորյալ փորձում է սպանությունը ներկայացնել, որպես անձնական թշնամական հողի վրա իրականացված հանցագործություն: Քանի հոգի էլ, որ այս գործով ձերբակալված ու դատված լինեն, սպանության իրական իրականացնողները դեռևս չեն հայտնվել դատարանի առաջ: Հիմնական դերակատարներին դատուդատաստանից փրկելու համար էլ օգտագործվում է սպանության`
անձնական թշնամական հողի վրա իրականացված լինելու վարկածը:Դինքի սպանությունը մեկ անձի ձեռքի գործ չէ, դա կազմակերպված խմբակային հանցագործություն է: Էրդողանն էլ գիտի, թե ովքեր են կազմակերպիչները», -ասել է նա:
Հիշեցնենք, որ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի դիմաց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |