Հասարակական12:40, 30 Հուլիս 2014
Հիլմար Կայզեր. «Քրդերն այդքան էլ անմեղ չեն հայերի կոտորածների հարցում»
Հայոց ցեղասպանությունն
ուսումնասիրող գիտնական
Հիլմար Կայզերը
«Դիարբեքիրի շրջանի հայերի ոչնչացումը» գիրքում
անդրադարձել է հայերի
կոտորածներին քրդերի մասնակցությանը և
պատասխանատվությանը: Գիրքը հիմնվում է
ցայսօր չօգտագործված օսմանյան
փաստաթղթերի վրա և անգլերեն լեզվով հրատարակվել
է Ստամբուլի Բիլգի համալսարանի հրատարակչության կողմից:
Կայզերը, Հայոց
ցեղասպանությունը բնորոշելով որպես բոլոր ժամանակների ամենամեծ հանցագործություն, գրքում ներկայացնում
է Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդի և նրա շրջապատի
ընտանիքների դերակատարումը ցեղասպանության և դրան նախորդող կոտորածների ժամանակ:
Կայզերը հարցազրույց
է տվել «Ակոս» շաբաթաթերթին՝ անդրադառնալով
այն հարցերին, որոնք արծարծվել են գրքում, այդ թվում նաև քրդերի դերակատարությանը և
պատասխանատվությանը: Նա հայտնել է, որ քաղաքական
շրջանակները և քրդական աշիրեթները մեծապես
շահարգռված էին հայկական քաղաքական մրցակցությունը չեզոքացնելու և հայերի ունեցվածքին
տիրանալու հարցում:
«1915 թվականից
առաջ քրդական էլիտայի և «Իթթիհադ վե Թերաքիի»
(Միություն և առաջադիմություն) միջև սիրախաղ էր սկսվել: Առաջինները, իրականում փորձելով սեփական հաշվարկներն
իրագործել, «Իթթիհադ
վե Թերաքիի»
սպասելիքներն էլ իրականացրեցին: Անգամ ավելի
առաջ գնացին: «Իթթիհադ վե Թերաքին» կառավարության
քաղաքականությունը ֆինանսավորելու համար ցանկանում էր հայերի ունեցվածքը առգրավել որպես
լքված գույք, սակայն, իրականում, շատ քիչ թվով
հայկական ունեցվածքի տիրացավ: Սա էլ
նշանակում է, որ քուրդ բնակչությունը, մասնավորապես քուրդ առաջնորդներն էին
տիրացել այդ ունեցվածքին»,- հայտնել է Կայզերը:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ սա չի խոսում ո՛չ քրդերի
կոլեկտիվ մեղավորության, ո՛չ էլ անմեղության մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |