Քաղաքական10:18, 30 Հուլիս 2014
Քրդական համայնքների միությունը կոչ է անում չքվեարկել Էրդողանի օգտին
«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր
խորհուրդը Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների
վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել: ՔՀՄ-ականները քուրդ թեկնածու
Սելահաթթին Դեմիրթաշի առաջադրումը որակել են իբրև ազատության և ժողովրդավարության
հասնելու մեծ շանս:
Հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդներն չպետք է արժանանան այն դժբախտությանը, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվի նախագահ: Կոչ է արվում, որ քրդերն իրենց ձայնը տան Դեմիրթաշին:
«Ժողովրդավարության, խաղաղության և եղբայրության համար պետք է քվեարկել թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի օգտին: Դրա համար կոչ ենք անում բոլոր քրդերին, հայերին, ասորիներին, ալևիներին և մյուս էթնիկ խմբերին իրենց ձայնը տալ Դեմիրթաշին»,- ըստ «Յուքսեքովա հաբեր» կայքի` ասված է հայտարարության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |