Տարածաշրջան14:12, 31 Հուլիս 2014
Գյոքսել Գյուլբեյ. «Աշխարհի եկեղեցիները միավորվել են Թուրքիայի դեմ»

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ
պայքարող ամենախոշոր թուրքական կազմակերպության ՝ ԱՍԻՄԴԵՐ-ի («Հայկական անհիմն
պնդումների դեմ պայքարի միություն», (ASİMDER)) նախագահ Գյոքսել Գյուլբեյը
հայտարարել է, որ աշխարհի եկեղեցիները
2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար միավորվել են
Թուրքիայի դեմ: Գյուլբեյն իր մեկնաբանությունը մանրամասնել է՝ ասելով, որ Աշխարհի
եկեղեցիների միության անդամ բոլոր երկրները 2015-ի ապրիլի 24-ին պատրաստվում են
ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դրան զոհ գնացած 1.5 միլիոն հայերին որակել
որպես նահատակ, այնուհետև կրոնն օգտագործելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
ԱՍԻՄԴԵՐ-ի նախագահը ուշադրություն է հրավիրել
այն հանգամանքին, որ 2013-ի հոկտեմբերի 30-ից
նոյեմբերի 8-ը տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովի
ընթացքում այդ կառույցի նախագահ է ընտրվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն հայոց
կաթողիկոսը: Ըստ թուրքական «Միլլիյեթի»՝ Գյուլբեյը մտահոգիչ է համարել կառույցի կողմից ընդունված որոշման
համաձայն 2015-ի ապրիլին կազմակերպվելիք բազմաթիվ միջոցառումներին անդամ բոլոր
եկեղեցիների սպասվելիք մասնակցությունը:
Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայում ու
Ադրբեջանում գտնվող եկեղեցիները ևս հանդիասնում են Եկեղեցիների համաշխարհային
խորհրդի անդամներ ու կոչ արել երկու երկրների արտգործնախարարներին համապատասխան
զգուշացումներ տալ տեղի եկեղեցական կառույցների պատասխանատուներին ու հոգևոր առաջնորդներին՝
միջոցառումներին մասնակցելուց զերծ մնալու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |