Տարածաշրջան08:52, 01 Օգոստոս 2014
Թանսու Չիլլերը չի աջակցում ընդդիմության միասնական թեկնածուին

Թուրքիայի նախկին վարչապետ
Թանսու Չիլլերը հայտարարել է, որ ինքը նախագահական ընտրություններում չի
աջակցում«Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր
կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին:
Թուրքական «Սաբահ» թերթը
ներկայացրել է Չիլլերի գրավոր հայտարարությունը, որով նա հերքում է թուրքական
լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, թե իբր ինքը աջակցում է Իհսանօղլուին:
«Այս ընթացքում, երբ դժբախտ
պատահարի հետևանքով հեռու եմ եղել մեդիադաշտից, տեղեկացել եմ, որ մի շարք
լրատվամաիջոցներ իմ անձի վերաբերյալ որոշ հայտարարություններ են տարածել, որոնք
վերաբերում են նախագահական ընտրություններին: Լուրերը, թե ես աջակցում եմ հարգարժան
Էքմելեդին Իհսանօղլուի թեկնածությունը, չեն համապատասխանում իրականությանը»,-նշված
է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թանսու Չիլլերը
եղել է Թուրքիայի առաջին կին վարչապետը, պաշտոնավարել է 1993-1996թթ, իսկ
1996-1997 թթ. եղել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |