Միջազգային07:30, 04 Օգոստոս 2014
Der Spiegel. «Էրդողանը բռնապե՞տ է դառնալու»

Գերմանական «Der Spiegel» ամսագրի նոր շապիկին տեղ է գտել
Թուրքիայի վարչապետ և նախագահի
թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողան նկարը, որը
վերնագրվել է «Էրդողանի պետություն», իսկ
ենթավերնագրում գրված է «Արդյո՞ք Թուրքիան անկախ կմնա» : Թուրքական «Հյուրրիյեթ» թերթը
հայտնում է, որ
գերմանական հանդեսը լայանածավալ հոդվածով անդրադարձել է օգոստոսի 10-ին
Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին: Նյութը բաղկացած է 16 էջից:
Նշվում է, որ
հոդվածում Էրդողանը անվանվել է նոր
փադիշահ, ով
իր ուղին
սկսել էր ժողովրդավարական
բարեփոխումներով, սակայն, նախկին
մրցակիցների
և Գեզի
զբոսայգու պաշտպանների դեմ պայքարելով, վերածվեց
միապետի: «Հիմա էլ նպատակ ունի իրեն Հանրապետության նախագահ դարձնել: Բռնապե՞տ
է դառնալու»,- գրել է «Der Spiegel»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |