Միջազգային08:12, 04 Օգոստոս 2014
Թուրքական սփյուռքի ընդամենը 5%-ն է մասնակցել Թուրքիայի նախագահի ընտրությանը

Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար,
ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախագահ ընտրությունների համար քվեարկության
ժամկետ էր սահմանվել հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 2-ը: Տվյալների ամփոփումից պարզ
է դարձել, որ արտասահմանում բնակվող, ընտրության իրավունք ունեցող 2 մլն 722 հզ 981 Թուրքիայի քաղաքացիների ընդամենը 178 հզ
959 հոգի է մասնակցել քվեարկության:
Ինչպես հայտնում է, թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականը, արտերկրում գրանցվել է ընտրություններին մասնակցելու բավականին ցածր ցուցանիշ` 5 տոկոս: Օրինակ` Դանիայում 4 օրվա ընթացքում չի արձանագրվել անգամ 1.000 հոգու քվեարկություն: Դանիայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Դոնմեզը ցավով նշել է, որ Ֆեներբահչեի ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար գնացել էր 7.000 թուրք, իսկ ահա երկրի նախագահի ընտրության քվեարկությանն անգամ 1.000 մարդ չի մասնակցել:
Ամենամեծ թուրքական համայնք ունեցող երկրում` Գերմանիայում, որտեղ ընտրության իրավունք ունի 1 մլն 380 հզ 909 մարդ, գրանցվել է քվեարկության մասնակցության 6.6 տոկոս:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրությունները: Առաջադրված թեկնածուները երեքն են.
1. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Խոշոր ընդդիմադիր ուժերի առաջադրած միասնական թեկնածու
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |