Տարածաշրջան09:15, 06 Օգոստոս 2014
Թուրք ընդդիմադիրները դատի են տալիս Էրդողանին հայերի հանդեպ ատելություն դրսևորելու համար

Իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմ ու ատելություն
դրսևորելու համար Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանաբար
կկանգնի դատարանի առաջ:
Ինչպես տեղեկացնում է «Սի Էն Էն թուրք» լրատվականը, երկրի գլխավոր ընդդիմադիր
ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) պատրաստվում է համապատասխան
հայցով դիմել դատրարան` ընդդեմ Էրդողանի:
Հիշեցնենք, որ NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ժամանակ Էրդողան, խոսելով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերի մասին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք բայց նույնիսկ հայ են ասել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ»:
Ժողովրդահանրապետական պատգամավոր Հուրշիթ Գյունեշը, անդրադառնալով հեռուստաեթերից Էրդողանի հնչեցրած արտահայտություններին, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Փաստորեն, ըստ քրեական օրենսգրքի և սահմանադրության, վարչապետը ատելության արտահայտման հանցանք է գործել»: Գյունեշը հավաստիացրել է, որ այսօր գնալու է դատախազություն և հայց է ներկայացնելու` Էրդողանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |