Հասարակական07:07, 06 Օգոստոս 2014
Էրդողան. «Ինձ շատ են վիրավորել, կներեք, բայց նույնիսկ հայ են ասել»
Թուրքիայի Հանրապետության վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը,
մասնակցելով «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղոդմանը, խոսել է իր էթնիկ ծագման
վերաբերյալ շրջանառվող տարբեր խոսակցություններին: Էրդողանը նախ հիշեցրել է մի
հանրահավաքի ժամանակ ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և
նախագահի մյուս թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին հնչեցրած իր խոսքերը:
«Քըլըչդարօղլու, դու ալևի ես, ես սուննի: Դրա մասին խոսիր: Դեմիրթաշ, դու էլ զազա ես: Մի վախեցիր խոսել այդ մասին»: Այնուհետև Էրդողանն անդրադարձել իր ազգային պատկանելության թեմային:
«Կամ երևացեք այնպես, ինչպես կաք, կամ եղեք այնպես, ինչպես երևում եք: Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք բայց նույնիսկ հայ են ասել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ: Իզուր ամեն մեկն իր ուզած կողմն է քաշում թեման», -ասել է Էրդողանը:
Ընդդիմադիր «Դեմոկրատ հաբեր» կայքն Էրդողանի արտահայտման այդպիսի ձևը բնութագրել է որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում: Իսկ «Հաբերահվալ» կայքը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ էլ էր Էրդողանն անդրադարձել էր ծագման մասին խոսակցություններին դարձյալ NTV-ի եթերից: «Ընտրություններին ընդառաջ» հեռուստահաղորդման ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանելիս Էրդողանը նշել էր, որ իր և նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին բազմաթիվ գրքեր կան:
«Այդ գրքերում էլ տեղ չմնաց, որ գրվի մեր արմատների հրեական, հայկական կամ ներեցեք հունական լինելու մասին»:
Ժամանակին Էրդողանի այս խոսքերը խիստ քննադատության թիրախ դարձան սոցմեդիայում` մասնավորապես Twitter միկրոբլոգում: Էրդողանին քննադատող օգտատերերը շեշտում էին այն միտքը, որ այլ ազգին պատկանելը ոչ մի վատ բան չի նշանակում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |