Հասարակական12:57, 06 Օգոստոս 2014
Թուրք բլոգերը` Էրդողանին. «Կներես, բայց չենք ներում»
Թուրք բլոգեր Դիլա Քարամը Թուրքիայի վարչապետ և նախագահի
թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունն աններելի է համարում: Էրդողանն ուղիղ եթերում ասել է . «Ինձ
շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք, բայց նույնիսկ հայ են ասել»: Դիլա Քարամը «Ռադիքալ» թերթի
կայքի բլոգում Էրդողանին առաջարկել է մի
ցուցակ կազմել, որտեղ
կնշի, թե
Թուրքիայի քաղաքացիներն ինչեր պետք է իրեն
ներեն:
Հոդվածի
հեղինակը, դիմելով
ընթերցողներին, խնդրում է չներել
այդպիսի այլատյաց արտահայտությունը:
«Երանի, թե ի
սկզբանե ասեր, թե
ինչեր պետք է ներենք: Հիմա ես ինչ-որ մարդու
հայ լինելու համար պետք է ներե՞մ: … Միայն մի երազանք
ունեմ, որ սկսած 2014 թվականից այստեղ ապրող ժողովուրդներն այս ընտրություններում միմիայն «Կներեք, բայց ինձ հայ են անվանել» արտահայտության համար այս թեկանծուին «ոչ» ասեն: Չասեք, թե այսքան
խնդիրներ կան, գրելու
համար սա՞ ես գտել: Այդքան խնդիրների հիմքում ընկած են հենց այս այլատյացությունն ու ստորացումը, որ մենք
արժանացնում ենք մեզնից տարբերվողներին: Երազում եմ, որ
ասենք՝ կներեք, բայց
չենք ներում»,- գրել
է թուրք
բլոգերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |