Հասարակական13:27, 07 Օգոստոս 2014
Թուրքական թերթի շապիկը` նվիրված Էրդողանին. «Շատ ներողություն, ֆաշիստ»
Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝
«Ներողություն, ինձ անգամ հայ են անվանել», հասարակական լայն արձագանք են ստացել:
Լրագրողները, բլոգերներն անկախ ազգային և կրոնական պատկանելիության
քննադատեցին Էրդողանին, հնչեցին նաև ներողություն խնդրելու կոչեր:
Թուրքահայ մտավորականներն էլ հանդես եկան հայտարարությամբ՝ Էրդողանին
խորհուրդ տալով զբաղվել իր գործերով և իրենց թիրախ չդարձնել:
Էրդողանի հայտարարությունը պատեհ առիթ դարձավ ընդդիմադիրների՝
հատկապես «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչների համար, որպեսզի նախագահական
ընտրություններից առաջ սևացնեն հաղթողի հիմնական թեկանածուին:
Ուշագրավ է, որ տարիներ շարունակ հայերին հալածած, «հայ» բառը հայհոյանք, վիրավորանք համարող ազգայնականներն են արդեն պաշտպանում հայերին: Սակայն ինչեր ասես, որ չես անի քաղաքական շահերի համար այն էլ նախագահական ընտրություններից առաջ:
Ընդդիմադիրներն անգամ պատրաստվում են դատարան դիմել այլատյացություն
սերմանելու փաստարկով Էրդողանին պատասխանատվության ենթարկելու համար:
Մինչդեռ շարունակվում են Էրդողանին և նրա խոսքերը
որակավորող, մեկնաբանող հրապարակումները, մեղադրանքները
և ներողության կոչերը, «Ակոս» թերթն Էրդողանին ներելու ծանր բեռը թողնում է Ալլահին,
իսկ «Բիրգյուն» թերթը լույս է տեսել Թուրքիայի
վարչապետին լավագույնս բնութագրող շապիկով՝ «Շատ ներողություն, ֆաշիստ»:
Անահիտ Վեզիրյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |