Մշակութային10:30, 09 Օգոստոս 2014
Փարիզում նշել են Արամ Տիգրանի մահվան 5-րդ տարելիցը
Հայազգի մեծ արվեստագետ Արամ Տիգրանի մահվան
5-րդ տարելիցի կապակցությամբ օրերս Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հիշատակի
միջոցառում է կազմակերպվել:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայաբնակ քուրդ
արվեստագետների խորհրդի (TEV-ÇAN
մշակույթի խորհուրդ) նախաձեռնությամբ: Միջոցառման
ընթացքում ցուցադրվել է հայազգի երգչի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այնուհետև
ելույթ ունեցած քուրդ արվեստագետները բարձր են հայազդի ուդի վարպետ, երգիչ Արամ
տիգրանի ներդրումը քրդական երաժշտության մեջ: Քուրդ արվեստագետ Սեյիդխանը նշել է,
որ Տիգրանն իր քրդերեն երգերով մեծ աջակցություն է ցույց տվել Քրդերի պայքարին:
Միջոցառման վերջին կատարվել են Արամ Տիգրանի
երգերը:
Արամ Տիգրան, իսկական անունը Արամ Մելիքյան, (1934 – 2009), ժամանակակից հայազգի երգիչ և երաժիշտ։
Ծնվել է հյուսիսային Սիրիայի Ալ-Քամիշլի բնակավայրում։ Ընտանիքը Քամիշլի
է գաղթել ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքից: Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան
տարեկան հասակից իրեն նվիրել
է երաժշտությանը, երգել
է երեք
լեզուներով՝ հայերեն, քրդերեն և
արաբերեն:
Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության ցմահ առաջնորդ, այժմ՝ Թուրքիայի Էմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված, քուրդ ազգի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և վստահելի մարդկանցից մեկը:
Մահացել է Աթենքում 2009թ. օգոստոսի 8-ին: Ցանկանում էր թաղվել
Դիարբեքիրում: Սակայն
երգչի ցանկությունը չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ
չտվեցին հայազգի երաժիշտին թաղել
Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ
Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված
գերեզմանի հողը
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |