Տարածաշրջան07:39, 11 Օգոստոս 2014
Էրդողան. «Նրանք թուրք, քուրդ, լազ, վրացի, հույն, հայ լինելուց առաջ Թուրքիայի քաղաքացի են»

Թուրքիայում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 51.7 տոկոսը:
Ընտրությունների տվյալները հայտնի դառնալուց հետո Էրդողանը պատշգամբից դիմել է Թուրքիայի քաղաքցիներին՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչիուրին ընտրություններին մասնակցելու համար:
Էրդողանը, ելույթում նշելով, թե այս ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը, ասել է. «Այս ընտրություններում հաղթել են և՛ իմ օգտին քվեարկողները, և՛ չքվեարկողները, և՛ ինձ սիրողները, և՛ չսիրողները: Այսօր ոչ միայն Թուրքիան, այլև Դամասկոսը, Բաղդադը, Բոսնիա և Հերցեգովինան, Գազան, Երուսաղեմն են հաղթել»:
Էրդողանը նաև խոսել է
Թուրքիայի կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին: «Նրանք մահմեդական, քրիստոնյա, հուդայական, ասորի լինելուց առաջ Թուրքիայի քաղաքացի են: Թուրք, քուրդ, լազ, վրացի,
հույն, հայ լինելուց առաջ Թուրքիայի քաղաքացի են»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Թուրքական «Ջումհյուրիյեթ» թերթը:
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ Էրդողանը ուղիղ եթերում վիրավորել էր հայերին՝ ասելով. «Ներողություն ինձ անգամ հայ են անվանել»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, անդրադառնալով Էրդողանի վերոնշյալ խայտառակ բնույթի ռասիստական հայտարարությանը, «Armnews» հեռուստաընկերության եթերում ասել էր. «Ես կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |