Միջազգային08:12, 11 Օգոստոս 2014
Սուլթանը հաղթեց. միջազգային մամուլի արձագանքը Թուրքիայի նախագահի ընտրությանը

Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունները աննկատ չմնացին միջազգային
հանրության կողմից: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին, որ նախագահի թեկնածու, իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ և գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում վաղուց կանխորոշված էր:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը ներկայացնում է միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Թուրքիայի նախագահական ընտրություններին:
WALL STREET JOURNAL
«60-ամյա Էրդողանը, ով մրցապայքարի մեջ է Էքմելեդդին Իհսանօղլուի և քրդերի հույս երիտասարդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի հետ, մինչև այժմ եղած ամենաժողովրդական քաղաքական գործիչն է»:
BILD
«Նախագահական ընտրությունների ֆավորիտն առջևում է: Երևում է, որ պետությունը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով: Վարչապետ Էրդողանը բացարձակ մեծամասնությամբ հաղել է: Սուլթանը հաղթեց»:
DER STERN
«Նախագահական ընտրություններին նոր Թուրքիայի խոստում տված Էրդողանն իր ուժին նոր ուժ է ավելացնելու: 2002-ից սկսած ոչ մի ընտրություն տանուլ չի տվել: Էրդողանը կոմպրոմիս փնտրող դիվանագետ չէ: Ընդհակառակը, պատերազմից չվախեցող և Թուրքիան բևեռացման տանող մի ուժ է»:
DER SPIEGEL
«Թուրքերը քվեների բացարձակ մեծամասնությամբ հենց առաջին փուլում հանրապետության նախագահ ընտրեցին Էրդողանին: Վերջինս առաջիկայում շարունակելու է տուրք տալ պահպանողական իսլամի գաղափարներին: Նախագահի ինստիտուտը էլ ավելի է նպաստելու Էրդոանի ավտորիտար հակումներին»:
GUARDIAN
«Ընտրություններին մասնակցության ցածր ակտիվության պայմաններում Էրդողանը հաղթանակած դուրս եկավ»:
EL CEZİRE
«Ավելի քան 10 տարի իշխանության տևած Էրդողանի իշխանության երկարաձգումը երաշխավորվեց ևս 5 տարի»:
AFTENPOSTEN
«Թայիփ Էրդողանը հասավ իր ուզած իշխանական դիրքին: Նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Էրդողանը ցանկանում է «Աթաթուրք» խաղալ: Էրդողանին նախագահի աթոռը նվիրեց ընդդիմությունը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |