Տարածաշրջան08:45, 12 Օգոստոս 2014
Թուրք պատգամավորը կարմիր մեխակներ է նվիրել ադրբեջանցի վիրավոր զինծառայողներին

Թուրքիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի
նախագահ, Ադանայի պատգամավոր Նեջդեթ Ունուվարն այցելել է Աթաթուրքի անվան բժշկական
կենտրոն` տեսակցելու հայ-ադրբեջանական սահմանին վիրավորված ադրբեջանցի
զինծառայողներին և Գազայից Թուրքիա տեղափոխված վիրավոր պաղեստինցիներին:
Նշյալ պատգամավորը նաև Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահն է: Այցելելով ադրբեջանցի վիրավոր զինծառայողներ Էլվին Ասգերովին և Սերհան Թահիրզադեին` Ունուվարը նրանց նվիրել է կարմիր մեխակներ և զրույցի բռնվել հետները:
Լրատվամիջոցների ներկայացուցինչների հետ հանդիպմանը թուրք պատգամավորը հավաստիացրել է, որ իրենց երկիրը միշտ պատրաստակամ է մարդասիրական օգնություն ցույց տալ Գազային և Ադրբեջանին, իսկ Թուրքիայի հիվանդանոցների դռները միշտ բաց են բուժօգնության կարիք ունեցող պաղեստինցիների ու ադրբեջանցիների համար:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելիս վիրավորած ադրբեջանցի վերոնշյալ զինծառայողներին նախօրեին այցելել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |