Ցեղասպանություն10:53, 14 Օգոստոս 2014
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հայոց ցեղասպանության մասին նամակով դիմել է գերմանացի պաշտոնակցին

Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Նորբերտ Լամմերտը Գերմանիայի խորհրդարանում ս/թ հուլիսի 3-ին կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարին» խորագրով միջոցառման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև համաշխարհայինի տարիներին կազմակերպված հայկական ջարդերին: Լամմերտն ասել էր, որ հայերի բռնագաղթով ու ոչնչացմամբ բռնագաղթն ու զանգվածային կոտորածները պատերազմական միջոցների վերածվեցին:
Արձագանքելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը նամակ է հղել Լամմերտին, որում ասել է.
«Կարծում եմ, համաշխարհային պատերազմի մեր զինակից Գերմանիան շատ լավ գիտի,
որ տեղահանումը կատարվել է՝ ելնելով ռազմական անհրաժեշտությունից»: Նամակում Չիչեքը գրել է նաև որ 2015-ին ընդառաջ նրանք Գերմանիայից անկողմնակալ վերաբերմունք են ակնկալում:
Ըստ թուրքական «T24»
լրատվական կայքի՝ խորհրդարանի խոսնակի արագ արձագանքը ցույց է տալիս թե Թուրքիայի համար ինչքան կարևոր է միջազգային հանրության տրամադրությունները՝ 2015-ին ընդառաջ:
Նամակում Չիչեքը նշել է նաև,
որ գաղթեցման համար եղել են պատմական փաստարկներ: Թուրքական Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարն անդրադառնալով «պատմական փաստարկներ»՝ ասել է, որ որպես պաշտոնական փաստարկ նշվում է այն հանգամանքը, որ արևելյան ճակատում ռուսների մոտենալու պայմաններում հայերին գաղթեցրել են,
որպեսզի կանխեն նրանց համագործակցությունը ռուսների հետ: Աքթարի խոսքով այս դեպքում էլ անպատասխան է մնում այն հարցը,
թե ինչու հայերը բռնագաղթի ենթարկվեցին նաև այն շրջաններից, որոնք հեռու էին արևելյան ռազմաճակատից:
Թուրք պրոֆեսորը հիշեցրել է, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրության զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարվում է գերմանացի Շելենդորֆ փաշայի կողմից,
իսկ գերմանական հյուպատոսությունը իր պետությանը մանրամասնորեն տեղեկացնում էր կատարվող իրադարձությունների մասին՝ ակնարկելով, որ Գերմանիան այն ժամանակ աչք է փակել կատարվածի վրա:
Նախկին թուրք դեսպան Վոլկան Վուրալն էլ,
մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակի նամակը,
ասել է, որ Չիչեքը դրանով ցանկացել է ասել, որ իրենք
2015-ին Գերմանիայից լավ վերաբերմունք են սպասում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |