Միջազգային08:28, 15 Օգոստոս 2014
Իտալիայի վարչապետը կատակել է. «Մենք Թուրքիայի համար զեղչեր կանենք»

Թուրքիան դեռևս չի հաստատել իր մասնակցությունը
Իտալիայի Միլան քաղաքում անցկացվելիք «Էքսպո-2015» ցուցահանդես-վաճառքին:
Չնայած դրան Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին
կատակով հաստատել է Թուրքիայի
մասնակցությունը:
Թուրքական «Ջումհյուրեթ» թերթը հայտնում է, որ Ռենզին նախօրեին այցելել էր Միլան՝ հետևելու նախապատրաստական աշխատանքներին: Ռենզին, դիմելով Էքսպոյի պատասախանատուներին, հարցրել էր. «Արդյո՞ք Թուրքիան մասնակից երկրների շարքում է», դրական պատասխան ստանալով, հավելել էր. «Մեկ օր առաջ զանգահարել էի Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա ասաց, որ ցանկանում է հրաժարվել մասնակցությունից: Ես նրան համոզեցի՝ ասելով, թե մենք զեղչեր կանենք, միայն թե դուք եկեք»: Իհարկե, քիչ անց Ռեմզին հայտնել էր, որ կատակել է:
Ինչպես նշում է թուրքական թերթը, աշխարհի ամենամեծ
ցուցահանադեսը համարվող Էքսպո-2015-ին Թուրքիայի չմասնակցելու հիմնական պատճառը կարող
է լինել, որ Իտալիան հաջորդ «Էքսպո-2020»-ի անցկացման համար քվեարկել է Դուբայի, այլ
ոչ թե թուրքական Իզմիր քաղաքի օգտին:
Բացի այդ Իզմիրը «Էքսպո-2015»-ի իրավունքը զիջել էր Միլանին՝ 21 ձայնի տարբերությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |