Ցեղասպանություն09:31, 16 Օգոստոս 2014
Թուրք բլոգերը հոդվածաշար է սկսում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքական «Ռադիքալ»
կայքի բլոգում Ֆաթիհ Թունջը սկսում է հոդվածaշար Թուրքիայի հայերի և Հայոց ցեղասպանության
մասին: Թունջը նշում է, որ թեմայի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, հոդվածներ
է կարդացել, սակայն բոլորն էլ ավելի շատ փորձել
են արդարացնել իրենց համար ավելի հարազատ կողմերից մեկին, քան ներկայացնել գիտական
փաստերը: «Այդ ստեղծագործություններից և ոչ մեկում չի պարզաբանվում, թե ինչու են հազարավոր մարդիկ սպանվել: Ինչո՞ւ
են երեխաներ սպանվել, ինչո՞ւ են մոր
աչքի առաջ երեխային այրել»,-գրում է Թունջը՝ նշելով, որը ինքը գրի է առել հենց այն
ամենը, ինչ տեսել է ժողովուրդը:
Առաջին հոդվածում Թունջը, հայերի վիճակի մասին սեղմ ակնակ տալով, ներկայացնում է այն հարցերը, որոնց անդրադառնալու է հաջորդ հոդվածներում:
Հիմնականում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում քրդերի հետ կողք կողքի ապրած ժողովուրդը ժամանակի ընթացքում իր դավանանքի պատճառով աքսորվել և կոտորածների է ենթարկվել: Հայերն իրենց մայրենի լեզվին զուգահեռ շատ լավ քրդերեն են իմացել: Դրա պատճառներից են հայերի՝ առևտրի բնագավառում բավականին առաջատար լինելը և քրդերենի տիրապետող դիրքը:
Չնայած հայերի ռազմական ունակությունները բավականին զարգացած էին, բայց որպես հասարակություն նրանց խիզախությունը կոտրվել էր: Բացի այդ երկարատև ասիմիլացիայի էին ենթարկվել ու ապրելու համար կրոնափոխ էին եղել: Ժամանակին քրդերի հետ միասին ապրած և նրանց հետ որևէ խնդիր չունեցած հայերը իրենց կրոնի պատճառով քրդերի կողմից ճնշումների և կոտորածների են ենթարկվել:
Հոդվածագիրը նշում է նաև որ հայերը մինչև 1915 թվականը համապարփակ կերպով ապրել են
Աղրի, Մուշի, Վանի, Բիթլիսի, Մարդինի, Կարսի, Ամեդի, Դերսիմի շրջաններում:
«Տարածաշրջանում բավականին լավ գործունեություն ծավալող հայերը ինչո՞ւ սպանվեցին: Ինչո՞ւ քրդերը և հայերը ոչ մի կերպ համաձայնության չեկան: Ովքե՞ր էին համիդյան գնդերի հրամանատարները և ինչո՞ւ համախմբվեցին հայերի կոտորածների ժամանակ: 1915-ին որքան մարդ է սպանվել: Հայերի դեմ սկսված այդ պատերազմի պատճառներն ու պատրվակները որո՞նք էին»,- այս հարցերն է ուղղում Թունջը՝ հստակեցնելով, որ սա ընդամենը ընթերցողին հավելյալ
տեղեկություն տալու համար է գրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |