Տարածաշրջան08:32, 18 Օգոստոս 2014
Հայ քաղաքացին որսորդական հրացանից կրակ է բացել թուրքական դեսպանատան վրա

Օգոստոսի 18-ի առավոտյան, ըստ թուրքական լրատվամիջոցների, հրազենային հարձակում
է տեղի ունեցել Մոսկվայի թուրքական դեսպանատան վրա: Ինչպես տեղեկացնում է
թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, հարձակումն իրականացրած անձը Արթուր
Միրզոյան անունով մի հայ է, ով ղեկավարում է «Добрый лес» կազմակերպությունը:
Նա որսորդական հրացանից կրակ է բացել թուրքական դեսպանատան շենքի ուղղությամբ, ավելի ստույգ` մուտքին փակցրած աստղի և կիսալուսնի ցուցատախտակի վրա: Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Անվտանգության աշխատակիցներն իսկույն վնասազերծել են նրան և ձերբակալել: Առայժմ ոստիկաններին չի հաջողվել պարզել, թե ինչու է Միրզոյանը նման արարքի դիմել:
«Այնուամենայնիվ, Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է, որ կատարված հարձակումը հնարավոր է կապված լինի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումների հետ»,- գրում է թուրքական «Վաթան» թերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |