Միջազգային11:41, 19 Օգոստոս 2014
Գերմանիայի հետախուզությանը հրահանգվել է գաղտնալսել Թուրքիային

Գերմանիայի հատուկ ծառայությունները
կառավարության հրահանգով են լրտեսական գաղտնալսումներ իրականացրել «ՆԱՏՕ»-ի
շրջանակներում դաշնակից Թուրքիայի դեմ: Այդ մասին բացահայտորեն տեղեկացրել է
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Հանս Գեորգ Վիքը «Mitteldeutsche» թերթին տված հարցազրույցի ժամանակ: Նա շեշտել է, որ
«BND»-ն բնականաբար չէր կարող ինքնուրույն որոշած լիներ գաղտնալսել Թուրքիային: Հանս
Գեորգ Վիքը կարծիք է հայտնել, որ լրտեսելու հրահանգը կարող է կապված լինել
ներքաղաքական որոշակի գործոններով, մասնավորապես քրդերին առնչվող հարցերով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ լրտեսություն անելու մասին լուրերի`գերմանական մամուլում հայտնվելուց հետո պաշտոնական Անկարան արտգործնախարարություն հրավիրեց Գերմանիայի դեսպանին` բացատրություններ տալու: Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն էր արել և ակնկալել, որ Բեռլինը սպառիչ լուծում տա առաջացած խնդրին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |