Միջազգային10:01, 19 Օգոստոս 2014
Եզդիները զինվում են և պատերազի դուրս գալիս իսլամիստ ահաբեիկչների դեմ

Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից պաշտպանվելու համար
դիմել են զենքի: Իսլամիստ ծայրահեղականների` Շանգալում իրականացրած եզդիների
կոտորածից մի կերպ փրկված եզդիները ապաստանել են հյուսիսիրաքյան քրդական
շրջաններում և Սիրիայի քրդաբնակ Ռաժավա բնակավայրում: Շուրջ 1.400 եզդի տղամարդ,
իրենց ընտանիքները թողնելով ապաստանած վայրերում, զինվել են ու պատերազմ
հայտարարել ահակբեկիչներին:
«Մեր ընտանքիները ապահով վայրերում թողնելով` մենք հանուն մեր հողերի ու հանուն մեր պատվի վերադարձել ենք` պատերազմելու իսլամիստ ահաբեկիչների դեմ: Նրանք մեզնից հարյուրավոր մարդկանց են կոտորել, մենք մեր հողերը չենք թողելու նրանց: Շանգալի լեռը մեզ համար սուրբ նշանակություն ունի, այնտեղ ունենք մի շարք սրբավայրեր»,- թուրքական «Դողան» լրատվական գործակալության թղթակցին ասել է Աբդո Համո անունով մի եզդի ազատամարտիկ: Վերջինս տեղեկացրել է նաև, որ իրենք հիմա ռազմակրթական ու զորավարժական որոշ պատրաստություն անցնելուց հետո մարտերի են բռնվելու զինված ահաբեկիչների հետ: Ազատագրական մարտերի համար զինված եզդիների մեջ թուրք լրագրողը նկատել է անգամ 70-80 տարեկան տարեց մարդկանց:
75-ամյա Սերդեշթ Աբդոն պատմել է, որ Շանգալ լեռան վրա եզդիների սարսափելի կոտորած է տեղի ունեցել: Մինչև հիմա հարյուրավոր անթաղ դիակներ կան:
«Մենք վերադառնալու ենք ու թաղենք մեր զոհերին: Երբ ահաբեկիչները հարձակվեցին, զենք-զինամթերք քիչ ունեինք, փամփուշտները չհերիքեցին դիմադրության համար: Այժմ նման խնդիր չունենք: Մինչև վերջ պատերազմելու ենք դրանց դեմ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |