Քաղաքական13:12, 20 Օգոստոս 2014
Գյուլը հայտնել է նոր վարչապետի անունը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր հրաժեշտի ընդունելության ընթացքում կարևոր հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, պարզություն է մտցրել երկրում ամենաշատ քննարկվող հարցում և հայտարարել, որ նոր վարչապետը կլինի ներկայիս արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն: Տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
«Ինչքանով որ երևում է , այդ պաշտոնը կստանձնի Դավութօղլուն: Պարոն Ահմեթին
և քաղաքականության մեջ, և պետական համակարգում առաջ տանողը ես եմ եղել: Երբ
վարչապետ էի, նրան դեսպան դարձրեցի: Ավելի ուշ արտգործնախարարությունում էլ էր
կողքիս: Հավատում եմ, որ հաջողությամբ կպաշտոնավարի, քանի որ նրա հաջողությունը
Թուրքիայի հաջողությունը կլինի » ,- ասել է Գյուլը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,ստանալով քվեների 51.8 %-ը, ընտրվել է Թուրքիայի Հանրապետության
12-րդ նախագահ: Նրա պաշտոնավարությունը կսկսի օգոստոսի 28-ից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |