Տարածաշրջան14:17, 22 Օգոստոս 2014
Էբոլա տենդը հասել է Թուրքիա՞

Նիգերիայի Կանո քաղաքից Ստամբուլ ժամանած ինքնաթիռի ուղևորներից մեկը բարձր ջերմությամբ Աթաթուրքի անվան օդանավակայանից
տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում
է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը, կա ենթադրություն, որ վերոնշյալ անձը, ով Իտալիայի քաղաքացի է, վարակված
է էբոլա տենդով: Հիվանդության նախանշաններ ունեցող կնոջն առաջին օգնություն են ցուցաբերել
հենց ինքնաթիռում՝ վայրեջքից անմիջապես հետո:
Հիվանդին ընդունելուց հետո հիվանդանոցի մուտքը փակվել է և հիվանդի հարազատներին, ինչպես նաև լրագողների մուտքը
արգելվել է:
Տեղեկացնենք, որ էբոլա տենդը սուր, բարձր մահաբերությամբ վարակիչ
հիվանդություն է: Այն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման
արդյունքում
Այս հիվանդության նախանշաններից են արտաքին և ներքին արյունահոսություն,
գլխացավ, բարձր ջերմություն մինչև 39–40: Հիվանդությունը կարող է զարգանալ վարակվելուց
հետո մինչև 21 օրվա ընթացքում:
Արևմտյան Աֆրիկայում էբոլա տենդի պատճառով մահացածների թիվը հատել
է 1350-ի սահմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |