Տարածաշրջան15:10, 22 Օգոստոս 2014
Թուրքիայում քրդերն իջեցրել են թուրքական դրոշն ու տարել Աթաթուրքի կիսանդրին

ՔԲԿ-ական հրամանատար Մասում Քորքմազի արձանի
ապամոնտաժումից հետո Դիարբեքիրում և հարակից շրջաներում դեռևս շարունակվում են բողոքի ակցիաները:
Քրդստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) առաջին հրամանատարի արձանի ապամոնտաժման
հետևանքով 2 օր առաջ Թուրքիայի Հաքքարիի շրջանում Աթաթուրքի արձանի ոչնչացմանը
հաջորդել է Սիիրթի շրջանի նախակրթարաններից մեկի դիմաց տեղադրված թուրքական դրոշի
խոնարհումն ու Աթաթուրքի արձանի առևանգումը: Թուրքական NTV-ի հաղորդմամբ դեմքները
շորով ծածկած 6 հոգանոց անհայտ խմբի անդամները թուրքական դրոշը խոնարհելուց հետո
նախ տեղահան են արել Աթաթուրքի կիսանդրին, ապա տարել իրենց հետ:
Աղբյուրը նշում է, որ դրոշն կրկին կանգնեցվել է, իսկ խմբի անդամների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում:
Հիշեցնենք,որ 2013 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում թուրքական ուժերի և ՔԲԿ-ական (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհված ՔԲԿ-ականների համարկառուցվել էր գերեզմանատուն, որտեղ էլ օրեր առաջ տեղադրվել էր զինյալների առաջին հրամանատար Մահսում Քորքմազի արձանը: Սակայն Քորքմազի արձանի տեղադրման գործով թուրքական դատարանը հետաքննություն էր սկսել՝ որոշելով ապամոնտաժել արձանը: Արձանի ապամոնտաժումը Դիարբեքիրում քուրդ բնակչության և ոստիկանության միջև բախումների պատճառ էր դարձել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |