Տարածաշրջան10:19, 23 Օգոստոս 2014
Habera. Թուրքիայի արտգործնախարար կդառնա Մեվլութ Չավուշօղլուն

Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն կդառնա երկրի նոր վարչապետը: Այժմ, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացրել է Դավութօղլուի թեկնածությունը, քննարկումներ են սկսվել նոր կառավարության կազմի շուրջ:
Ըստ «Հաբեր ա» լրատվական կայքի՝ Սահմանադրական կոմիտեի նախագահ
և իշխող կուսակցության հիմնադիրներից Բուրհան Քուզուն կդառնա կամ Արդարադատության նախարար,
կամ փոխվարչապետ: Որպես փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներ՝ շրջանառվում են նաև ԱԶԿ փոխնախագահ
Նուման Քուրթուլուշի և Էրդողանի՝ քաղաքական հարցերով խորհրդական Յալչին Աքդողանի անունները:
Դավութօղլուի կառավարությունում ամենակարևոր
գերատեսչություններից մեկի՝ Արտգործնախարարության ղեկավար է նշանակվելու Եվրաինտեգրման հարցերով ներկայիս նախարար Մեվլութ
Չավուշօղլուն:
Տեղեկացնենք, որ Չավուշօղլուն 2010
-2012թթ. նախագահել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |