Տարածաշրջան11:50, 27 Օգոստոս 2014
Էրդողան. «Նոր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կձևավորվի ուրբաթ օրը»

Այսօր Անկարայում տեղի է ունենում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) արտահերթ համագումարը: Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես կուսակցության նախագահ, վերջին անգամ ելույթ է ունեցել կուսակիցների առաջ: Էրդողանին, ինչպես կուսակցության
նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնում հաջորդելու է Ահմեթ Դավութօղլուն:
Էրդողանը ներկաներին հայտնել է, որ նոր կառավարությունն, ամենայն հավանականությամբ, կկազմվի ուրբաթ օրը:
«Վաղը կայանալիք նախագահի երդմնակալության արարողությունից հետո Ահմեթ Դավութօղլուին
նոր կառավարություն կազմելու իրավասություն կտրվի, և, ամենայն հավանականությամբ, ուրբաթ օրը կառավարության կազմը հայտնի կլինի»,-Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական «Bursadabugün» լրատվական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |